Ինչպե՞ս ստանալ վրահուղարկավորման և վերահուղարկավորման եզրակացությունը ՀՀ առողջապահության նախարարությունից
ՀՀ առողջապահության նախարարության կողմից վրահուղարկավորում և վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը ստանալու նպատակով դիմումները կարող եք ներկայացնել
թղթային եղանակով` (0010, ՀՀ, ք.Երևան, Կառավարական տուն N 3 ՀՀ առողջապահության նախարարություն) կամ Էլեկտրոնային եղանակով` Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով`
(https://e-request.am/hy/e-letter )։
Որքա՞ն ժամանակում է տրվում վրահուղարկավորման եզրակացությունը։
- Վրահուղարկավորման եզրակացությունը տրվում է #անվճար, մեկ օրվա ընթացքում, ընդ որում, դիմումը գրվում է մահացածի հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի կողմից` պարտադիր կցելով
- գերեզման օգտագործողի համաձայնությունը,
- մահացածի մահվան վկայականը,
- նախկինում մահացածի մահվան վկայականը և գերեզմանի վկայականը (առկայության դեպքում):

