Information
Տեղեկատվություն

Որքա՞ն հողատարածք է տրամադրվում համայնքային գերեզմանատներում մեկ գերեզմանատեղի համար ԱՆՎՃԱՐ

Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար՝ համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 2,5 քառակուսի մետր հողատարածք (2,5 x 1.0 մետր չափերով)։

 

  • Որքա՞ն հողատարածք է հատկացվում ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար
  • Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար առավելագույնը տրամադրվում է 12,5 քառակուսի մետր հողատարածք։

 

  • Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հուղարկավորությունն ընտանեկան գերեզմանում իրականացնելու համար

Հուղարկավորության իրականացման համար՝ եթե հուղարկավորությունը իրականացվում է ընտանեկան գերեզմանում, ապա հուղարկավորության իրականացման համար ներկայացվում են՝

  • Մահվան վկայականը։
  • Ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ։
  • Ներկայացվում է նաև գերեզմանի վկայականի բնօրինակը կամ հիմք է ընդունվում կազմակերպության գրանցամատյանում նախկինում կատարված գրանցումները։

 

  • Նոր գերեզմանատեղի հատկացումը։

 

Նոր գերեզմանատեղի հատկացումը կատարվում է միայն բաց գերեզմանատներում։