Վրահուղարկավորման գործընթացը
Նոր հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ վրահուղարկավորումը կարող է իրականացվել գոյություն ունեցող գերեզմանում` գերեզման օգտագործողի համաձայնությամբ, այդ տեղում վերջին հուղարկավորումից 15 տարի անց` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Վրահուղարկավորումը թույլատրում է գերեզմանատան տնօրինությունը` մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումի, մահվան վկայականի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացության հիման վրա։
