Information
Տեղեկատվություն

Հուղարկավորությունների իրականացումը մասնակի փակ գերեզմանատներում

  • Մասնակի փակ գերեզմանատներում հուղարկավորությունները կարող են իրականացվել միայն նախկինում հատկացված գերեզմաններում՝ ազատ տարածքի առկայության դեպքում, ինչպես նաև որպես վրահուղարկավորություն։

 

  • Ի՞նչ է հուղարկավորությունը։
  • Հուղարկավորությունըմարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) կամ մահացածի աճյունասափորը հողին հանձնելու կամ աճյունասափորը հուշապատի մեջ տեղադրելու ծիսական արարողությունն է։

 

  • Որո՞նք են համարվում մասնակի փակ գերեզմանատներ։
  • մասնակի փակ են համարվում այն գերեզմանատները, որտեղ սպառված են նոր գերեզմանների տրամադրման համար հողատարածքները, և որտեղ նախկինում հատկացված գերեզմաններում կարող է իրականացվել վրահուղարկավորություն կամ նոր հուղարկավորություն` գերեզմանում ազատ տարածքի առկայության դեպքում։
  • Որո՞նք են համարվում փակ գերեզմանատներ։
  • Փակ են համարվում այն գերեզմանատները, որտեղ հուղարկավորություններն ընդհանրապես արգելված են։