Information
Տեղեկատվություն

Վերահուղարկավորուման գործընթացը

  Վերահուղարկավորումը   (գերեզմանից այլ գերեզման տեղափոխելը) իրականացվում է թաղումից առնվազն երեք տարի հետո` մահացածի հարազատների միջոցների հաշվին։

Վերահուղարկավորումը թույլատրում է գերեզմանատան տնօրինությունը` հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի դիմումի և գերեզման օգտագործողի գրավոր համաձայնության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության վերաբերյալ եզրակացության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության հիման վրա՝սահմանված կարգով։

 

Մահացածի հարազատն այլ բնակավայրի գերեզմանատուն տեղափոխելու դեպքում ներկայացնում է նաև տվյալ բնակավայրի գերեզմանատան տնօրինության թույլտվությունը:

 

  • Ինչպե՞ս է կատարվում վերահուղարկավորումը։

 

  • Մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանվում է ցերեկային ժամերին, գերեզմանատան տնօրինության, ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ոստիկանության ներկայացուցիչների պարտադիր մասնակցությամբ: Մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո գերեզմանատան տնօրինության կողմից գերեզմանահորն անմիջապես ախտահանվում է, լցվում հողով, և տեղը հարթեցվում։