Information
Տեղեկատվություն

Ինչպե՞ս ստանալ վրահուղարկավորման և վերահուղարկավորման եզրակացությունը ՀՀ առողջապահության նախարարությունից

  ՀՀ առողջապահության նախարարության կողմից վրահուղարկավորում և վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը ստանալու նպատակով դիմումները կարող եք ներկայացնել

թղթային եղանակով` (0010, ՀՀ, ք.Երևան, Կառավարական տուն N 3 ՀՀ առողջապահության նախարարություն) կամ Էլեկտրոնային եղանակով`       Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով`

(https://e-request.am/hy/e-letter

 

Որքա՞ն ժամանակում է տրվում վրահուղարկավորման եզրակացությունը։

  • Վրահուղարկավորման եզրակացությունը տրվում է #անվճար, մեկ օրվա ընթացքում, ընդ որում, դիմումը գրվում է մահացածի հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի կողմից` պարտադիր կցելով
  • գերեզման օգտագործողի համաձայնությունը,
  • մահացածի մահվան վկայականը,
  • նախկինում մահացածի մահվան վկայականը և գերեզմանի վկայականը (առկայության դեպքում):